Լրահոս
Առողջապահական
22:55
09.10.22
99

Կորոնավիրուսն առաջացնում է ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքի խանգարումներ

Img default alt hy

Կենսաբանները պարզել են, որ  SARS-CoV-2-ի սպիտակուցային մասնիկները կարող են թափանցել մարդու բջիջներ և խանգարել  ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքը, որը կարգավորում է առանձին գեների ակտիվությունը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գիտնականների եզրակացությունը հրապարակվել է Nature ամսագրում։

Գիտնականների պնդմամբ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է իմունիտետի ծանր խանգարումների, բորբոքային երևույթների, միկրոտրոմբների առաջացման և այլ ծանր հետևանքների։

Գիտնականները գեների աշխատանքում ևս մեկ խանգարում են հայտնաբերել։ Նրանք ուսումնասիրել են սպիտակուցների ֆունկցիաները։ Այն սպիտակուցների, որոնք կորոնավիրուսն օգտագործում է իմունային համակարգից պաշտպանվելու համար։  Այս գործընթացում մեծ դեր է կատարում ORF8 սպիտակուցը, որի կառուցվածքը SARS-CoV-2 զարգացման ընթացքում գրեթե չի փոխվել։ Գիտնականներն ուսումնասիրել են այս պեպտիդի երկչափ և եռաչափ կառուցվածքը և հայտնաբերել են օրինաչափություն, որը նման է սպիտակուց-հիստոնների ձևին։ Գիտնակններն այսպես են անվանում սպիտակուցները, որոնք առկա են մարդու բջիջներում, որի վրա փաթաթվում են ԴՆԹ-ի թելերը։

Գիտնականների կարծիքով հիստոնների և ORF8  սպիտակուցի նմանությունը հանգեցնում է նրան, որ վիրուսի թափանցումը բջիջներ առաջացնում է գեների աշխատանքի խանգարում։