Լրահոս
Աշխարհ
11:03
04.06.22
208

Կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման վտանգ կա․ ԱՀԿ ղեկավար

Img default alt hy

Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա ելույթի տեքստը Ժնևում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

«Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և հստակ սպառնալիք, որը կարող է խուսափել մեր պատվաստանյութերի ազդեցությունից», – ասաց կազմակերպության գործադիր տնօրենը:

Ինչպես ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը, «շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա վիրուսը»։

«Դեռ վաղ է ասել, որ համաճարակն ավարտվել է, այն չի ավարտվել»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը։