Լրահոս
Առողջապահական
13:28
17.02.22
158

Կորոնավիրուսային սահմափակումներից որո՞նք և ե՞րբ կչեղարկվեն․ նախարարի պարզաբանումը

Img default alt hy

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված առկա սահմանափակումներին։

Պաշտոնյան հավաստիացրել է, որ բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում խնդիր լուծելուն։

«Այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի անենք․ առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան»,- ընդգծել է Ավանեսյանը։