Լրահոս
Միջազգային
11:52
15.01.26
172

Կոլումբիայի նախագահը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

Img default alt hy

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն փետրվարի 3-ին կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։

Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Կոլումբիայի առաջնորդը։ «Հանդիպումը կկայանա ամսի 3-ին։ Մենք կտեսնենք դրա արդյունքները», — հայտարարել է Պետրոն։

Նշենք, որ վերջին ամիսներին Վաշինգտոնի և Բոգոտայի միջև հարաբերությունները սրվել են։