Լրահոս
Աշխարհ
23:40
09.10.22
211

Կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի ոչնչացման

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել Արկտիկայում սպիտակ արջերի պոպուլյացիայի անհետացման՝ կերի անբավարարության պատճառով։

Սպիտակ արջն աշխարհում ամենամեծ ցամաքային գիշատիչն է։ Իր կյանքի մեծ մասը գիշատիչն անցկացնում է սառցաբեկորների հետ լողալով։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով սառցադաշտերի մակերեսը Արկտիկայում վերջին տարիներին կրճատվել է ավելի քան 30%-ով, ինչը կարող է հանգեցնել սպիտակ արջերի պոպուլյացիայի կրճատման 2/3 -ով։

«Գլոբալ տաքացման պատճառով առաջանում է կերի հայթայթման խնդիր,ինչի պատճառով սպիտակ արջերը մահանում են սովից՝ օրական 2 կգ քաշ կորցնելով»,- Եվրանյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Polar Bears International  էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչ Ջեֆ Յորքը։ Նրա խոսքերով, նման իրավիճակը կարող է այս կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ։

Հեռուստաընկերությունը նշում է, որ գլոբալ տաքացման հետևանքով արկտիկական սառցադաշտերն արագ հալվում են։ Իսկ այդ սառցադաշտերը սպիտակ արջերի բնական միջավայրն են։ Նրանք այստեղ են որս անում։ Սառցադաշտերի մակերեսի կրճատումը ստիպում է սպիտակ արջերին արտագաղթել։