Լրահոս
Հասարակական
14:45
05.12.24
253

Կկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը

Img default alt hy

Դեկտեմբերի 7-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: 

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։