Լրահոս
Հասարակական
17:46
09.02.23
76

Կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինությունում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները քննիչներն ու պարեկները շինության մեջ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Երվանդ Գ-ի դին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։