Լրահոս
Աշխարհ
22:00
08.01.23
176

Կիմ Չեն Ինի ծննդյան օրը կրկին անցել է առանց տոնակատարությունների

Img default alt hy

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, որը ենթադրաբար նշվում է հունվարի 8-ին, Հյուսիսային Կորեայում անցկացվել է առանց հատուկ հիշատակումների և միջոցառումների, քանի որ այն պաշտոնական տոն չէ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է դառնում ԿԺԴՀ պետական ​​լրատվամիջոցների հաղորդագրություններից։

ԿԺԴՀ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կիմ Չեն Ինը ծնվել է 1982 թվականի հունվարի 8-ին, իսկ այլ վարկածներով՝ 1984 թվականի հունվարի 8-ին կամ 1983 թվականին:  Հարավային Կորեայում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 39 տարեկան է։

Դեկտեմբերին հարավկորեական ռազմական աղբյուրները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան ցույց է տալիս Փհենյանում հերթական ռազմական շքերթի նախապատրաստման նշանները, որոնք կարող են համընկնել հաջորդ տարվա քաղաքական որևէ ամսաթվի հետ: Ենթադրվում էր, որ շքերթը կարող է տեղի ունենալ հունվարի 8-ին՝ Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, կամ փետրվարի 8-ին՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 75-ամյակին։

Սակայն, ինչպես հետևում է ԿԺԴՀ պաշտոնական լրատվամիջոցների հաղորդագրություններից, հունվարի 8-ը Հյուսիսային Կորեայում անցել է առանց որևէ ուշագրավ իրադարձությունների։ Լրատվամիջոցներում տոնակատարության մասին խոսք չկա։