Լրահոս
Հասարակական
09:30
03.06.25
384

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է Shamshyan.com-ը: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Տիգրան Մ.-ն է: