Լրահոս
Կրթություն և գիտություն
18:00
06.02.26
158

ԿԳՄՍ-ն հրավիրում է մասնակցելու Թուրքիայի հայտարարած կրթաթոշակի մրցույթին

Img default alt hy

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մեկնարկել է Թուրքիայի միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 2026 թվականի կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունումը, որին կարող են դիմել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս մասին հայտում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով՝ https://www.turkiyeburslari.gov.tr/ մինչև 2026 թ. փետրվարի 20-ը:

Թուրքական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար:

Ծրագրի մանրամասները՝ կից նյութերում։