Լրահոս
Իրավական
23:50
10.10.22
157

Կենտրոնական բաժնի ոստիկանները 24-ամյա վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Img default alt hy

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով:

Նշվում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին: