Լրահոս
Աշխարհ
20:17
14.01.23
123

«Կախված» Էրդողանը դատի է տվել քրդերին. Շվեդիայում հարձակվել են «ամբողջ Թուրքիայի» վրա

Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Շվեդիայի դեսպանն այն բանից հետո, երբ սկանդինավյան երկրի մայրաքաղաքում քրդերը գլխիվայր կախել են Էրդողանի խրտվիլակը, մահապատիժ պահանջել Թուրքիայի նախագահի համար: Այդ ակցիան կարող է դառնալ շվեդ-թուրքական սկանդալ ու խոչընդոտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: