Լրահոս
Միջազգային
13:14
09.12.24
170

Կատաղի բախումների, բռնության և քաոսի վտանգ. ի՞նչ է սպասվում Ասադին տապալած Սիրիային

Սիրիայում արդեն 24 ժամ է՝ իրադրության տերը ապստամբ, ջիհադիստ Աբու Մուհամեդ Ալ-Ջուլանին է: 10 օր պահանջվեց «Հայաթ Թահրիր ալ-Շամի» շարժմանը Սիրիան կառավարող Ասադների ավելի քան կեսդարա իշխանությունը տապալելու համար: Սիրիայի ժողովուրդը փողոցներում ցնծությամբ է նշել ապստամբների հաղթանակը: 

Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հաստատել է՝ Բաշար Ալ-Ասադը՝ ընտանիքի հետ Ռուսաստանում է: Ո՞վ է Սիրիայի ճակատագրի կերտողը այս փուլում, ի՞նչ է սպասվում այդ երկրին, որտեղ նոր բախում են կանխատեսում վերլուծաբանները:

Իսրայելն արդեն իր տարածքները ընդլայնելու գործընթաց է սկսել, անգամ հարվածել է Դամասկոսին: