Լրահոս
Հասարակական
14:45
16.01.26
122

Կասեցվել է «Սոֆյա կաթի»-ի թթվասերի արտադրությունը. ՍԱՏՄ

Img default alt hy

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. «Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ։ Այս մասին տղեեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։