Լրահոս
Իրավական
17:40
25.05.22
340

Կարկառից Օլգա Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

Img default alt hy

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. մայիսի 14-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքին հարող հատվածում հոսող՝ «Կարկառ» գետի «Վոլգա» կոչվող տեղանքից Օլգա Ալեքսեյի Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: