Լրահոս
Մշակույթ
14:00
10.12.24
492

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի

Img default alt hy

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որի ռեժիսորը Շոն Բեյքերն է, ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի:

Այս մասին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնի միջոցով տեղեկացրել է Կարեն Կարագուլյանը:

Ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի համար մրցելու է «Լավագույն ֆիլմ», «Կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:

«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 5-ին:

«Անորա» կատակերգադրամատիկ ֆիլմի գլխավոր դերերում են  Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը: Ֆիլմում նկարահավել են նաև Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը: Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2024-ի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ի:

«Անորա»-ի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ  մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու: