Լրահոս
Հայաստան
00:01
21.01.22
262

Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար Վարդանյան

Img default alt hy

Այլընտրաքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է, որ Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը․

«Իսկ «օմիկրոնի» ալիքն իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։

Հայաստանում թեստերը միջինում 10000 դրամ են։ Թեստ անողների թիվը, ըստ էության, շատ սահմանափակ է։ Սա շատ քիչ է օմիկրոնի տարածման իրական պատկեր ունենալու համար։ Թեստավորվողների մեծ մասն էլ Հայաստանից մեկնողներն են։ 

Ու էլի միանում է մահվան մեքենան։ Օմիկրոնով վարակված մարդը, այս շտամին համապատասխան, հաճախ չունի որևէ սիմպտոմ, հետևաբար իր կամքով չի գնա 10 հազարով թեստ հանձնելու, գնում է աշխատանքի, շարունակում է լիարժեք կյանք, շփվում է մարդկանց հետ, այդ թվում` տարեցների։ 

Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է։ Պետությունն ու գործատուն սա պետք է անեն. հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն անելու իրենց հաշվին, ու հնարավոր չի լինելու հայտնի միջոցներով զսպելու վարակի տարածումը։

Մենք ժամանակ քիչ ունենք. մտածեք այս ուղղությամբ»։