-
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26
Կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մի փաստաթուղթ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
««Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
-Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին շատ են վշտացրել Թուրքիայում երկրաշարժի հետևանքները, հայ փրկարարների ջոկատն արդեն Թուրքիայում է։ Իրանում երկրաշարժին նման վերաբերմունք չհաջորդեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, և նրանց այդ ձգտմանը չի խոչընդոտում անգամ այն, որ Թուրքիան, ըստ էության, բացահայտ թշնամական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։
Միանգամայն ճիշտ են համեմատությունները կամ հիշատակումներն այն փաստի, որ Արցախում այս պահին 120 հազար հայ բլոկադայի է ենթարկված, և, այո, դրա հիմնական պատճառը Թուրքիայի քաղաքականությունն է, Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, նաև՝ Թուրքիայի ուղղորդումը, որ նման ճանապարհներով կարելի է փորձել ինչ-որ խնդիրներ լուծել տարածաշրջանում։
Կարծում եմ, որ առնվազն կույր պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանություն, որպեսզի չհասկանա Թուրքիայի ուղիղ մասնակցությունն արցախահայության բլոկադային։ Իհարկե՝ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, դա մեծ մարդկային ողբերգություն է, բայց ոչ պակաս մեծ ողբերգության առջև է կանգնած նաև Արցախի հայությունը։ Եվ երբ դու փորձում ես ամեն գնով հաշտվել քո թշնամու հետ, ընդ որում՝ ամեն գին ասելով, այս դեպքում նկատի ունեմ քո իսկ հայրենակիցների ճակատագիրն ըստ էության վտանգի ենթարկելը, սա առնվազն անընդունելի է։
Բայց, իհարկե, իմ խորին համոզմամբ, դա նույնպես այս իշխանության դավաճանական քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է։ Թուրքիան կարող է իր ողբերգությամբ տապակվել, ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանն այստեղ որևէ բան չունի անելու, զուտ մարդկային կարեկցանքը, իհարկե, մի բան է, բայց քաղաքականությունը, որ իրականացնում է այսօր Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հանդեպ, իմ կարծիքով, անընդունելի է, դատապարտելի է, նույնիսկ՝ հանցավոր։
-Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը ներքաղաքական ճնշման հերթական դրսևորո՞ւմ է, թե՞ հանրության ուշադրությունը շեղելու քայլ։
-Քաղաքական հետապնդումներ Հայաստանում եղել են, կան, և կարծում եմ, որ մոտ ապագայում կարող են ավելի մեծ ծավալներ ձեռք բերել։ Մենք հիմա խոսում ենք 2 պատգամավորի՝ Օհանյանի և Չարչյանի մասին, բայց բոլորս էլ տեղյակ ենք, որ շատ ավելի մեծ քանակությամբ մարդկանց է հետապնդում այս իշխանությունը, տարբեր քրեական գործերով, վախեցնելով, շանտաժի ենթարկելով նրանց մտերիմներին ու հարազատներին:
Քաղաքական շանտաժի մասին է խոսքս։ Դա այս իշխանության հիմնական գործառույթն է՝ հետապնդել ընդդիմադիրներին, փորձել չեզոքացնել նրանց ազդեցությունը՝ իրենց թշնամական քաղաքականությանը խոչընդոտելու գործում։ Աղմուկ է բարձրացվում պարզ պատճառով, որովհետև այսօր Հայաստանը և Արցախը ողբալի վիճակում են հայտնվել, և այս քաղաքական հետապնդումներով իշխանությունները փորձում են․
ա) ստեղծված իրավիճակի մեղքը բարդել իրենց ընդդիմախոսների վրա և
բ) հանրության ուշադրությունը շեղելու խնդիր են լուծում: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը զբաղվի կեղծ օրակարգերով և չկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք մահացու վտանգ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։
-Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել է իր համակիրների, փորձագետների հետ, սա ակտիվանալու փո՞րձ է, հատկապես՝ Քոչարյանի լռության ֆոնին։
-Ես չեմ կարծում, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, և վստահ եմ, որ որևէ ակտիվություն անձամբ ինքը չի նախաձեռնելու։ Այլ հարց է, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես եղել և, վստահ եմ, շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտի պայքարի ավանգարդում, և Հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին միակ ուժերն են, որոնք ունեն ինստիտուցիոնալ լուրջ կառույցներ, և առանց որոնց մասնակցության ընդդիմությունը չի կարող որևէ հաջողություն արձանագրել։
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա սա առաջին հանդիպումը չէ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ բազում հարցեր կան կուտակված երկրի ներսում` թե իր գործունեության, ստեղծված իրավիճակի մասին, և կան շատ հարցեր, որոնց պատասխանները սպասում են հենց իրենից։
Այդ իսկ պատճառով նա տարբեր առիթներով և տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նաև հանրային խոսքի միջոցով, փորձում է տալ այդ հարցերի պատասխանները, օգնելով ընդդիմությանը՝ ավելի ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, ավելի լավ հասկանալ տարբեր երևույթների պատճառները և ավելի ճիշտ որոշումներ կայացնել։
-Արցախի բլոկադան ի՞ ն չ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, Բերձորի միջանցքի փակված մնալն ինչի՞ կարող է հանգեցնել։
-Արցախը եղել և շարունակում է մնալ հայկական անվտանգային համակարգի կարևորագույն օղակներից մեկը։ Իսկ այսօր այն ուժն է, այն գործոնը, որը թույլ է տալիս Հայաստանին՝ զգալիորեն նվազեցնել անվտանգային ռեսուրսների ծախսումը հետագայում։ Այսինքն, եթե Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը խնդիր դնի իր առջև՝ վերականգնելու բանակը, մեր ազդեցությունները, կարողությունները, այդ քաղաքականության պարագայում Արցախը դառնալու է շատ ուժեղ հենակետ Հայաստանի համար և լինելու է նորից մեր անվտանգության համակարգի կարևորագույն օղակներից մեկը։
Այլ հարց է, որ այս իշխանությունները նման խնդիր իրենց առջև չեն դնում և, մեծ հաշվով, նույնիսկ հայկական պետականությունը պահելու խնդիր չեն դնում։ Ամեն տեղ զիջելով, ամեն տեղ փորձելով թշնամու հետ ինչ-որ բան պայմանավորվել՝ նրանք կործանում են մեր պետականությունը, մեր անվտանգային համակարգը, ընդ որում՝ ներսով և դրսով՝ դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելով և այլն։
Դրա համար ասել, որ այս իշխանությունները գիտակցում են Արցախի կարևորությունը, այդպես չէ, նրանք գնում են Արցախը հանձնելու ճանապարհով և դա անելիս չեն խորշում որևէ ցինիկ արտահայտություն անելուց։ Եվ սա իսկապես ողբերգություն է Հայաստանի համար, որովհետև հիմքում ոչ միայն Արցախը հանձնելու ծրագիրն է արդեն, այլ նաև Հայաստանի կորստի։
-Կարո՞ղ ենք ասել, որ մենք անդառնալի պրոցեսի մեջ ենք, որից ետդարձի ճանապարհ, վերականգնվելու հնարավորություն չենք ունենալու։
-Ես վստահ եմ, որ ոչ, Հայաստանն անդառնալի պրոցեսի մեջ չէ։ Հայաստանն իրականում ունեցել է շատ հզոր պետականություն` պինդ հիմքերի վրա դրված, և այն ռեսուրսները, որոնք ստեղծվել են նախկին տարիների ընթացքում՝ պետությունը պահելու համար, չեն սպառվել, պահպանում են Հայաստանի անկախությունը թեկուզև այս վիճակում։
Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսները կարող են բավականացնել այնքան ժամանակ, մինչ Հայաստանում կձևավորվեն նոր հանրային պահանջ, նոր ներքաղաքական պրոցես, որը թույլ կտա մեզ վերականգնել ազգային իշխանությունը և կասեցնել Հայաստանի թրքացման և կործանման պրոցեսները։ Այս իմաստով ես շարունակում եմ լավատես մնալ։
-Հայ-ռուսական հարաբերությունները լարված են: Մենք միջուկային գերտերության հետ դաշնակցայինից թշնամական հարաբերությունների անցման պրոցեսի՞ն ենք ականատես լինում։
-Ես չեմ կարծում, որ Հայաստանը և Ռուսաստանը կթշնամանան, անգամ եթե երկու երկրներում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք լիարժեք չգիտակցեն կամ չկարևորեն դաշնակցային բարեկամական հարաբերությունները: Աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ այս երկու պետությունները դատապարտված են լինելու գործընկեր՝ առնվազն, բայց առավել օպտիմալ տարբերակը, իհարկե, դաշնակցային հարաբերություններն են։
Հիմա Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, կարելի է ասել, ոչ ադեկվատ, ոչ ռացիոնալ ընկալումների մեջ են, և միմյանց դեմ դուրս գալով, ըստ էության, երկուստեք ոտնակոխ են արվում ազգային շահերը։ Իհարկե, Հայաստանից շատ ավելի զգալի ծավալներով է արվում, քան Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանում, այնուամենայնիվ, կա գիտակցում, որ ինչոր պահի իրենք կարող են վերականգնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում և ունենալ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ցանկանում են, թեկուզ՝ ուժային ճանապարհով: Այս սցենարը Ռուսաստանում մշտապես քննարկվում է։ Այստեղ վտանգները Հայաստանի համար, միանշանակ, չափազանց մեծ են:
Ցավոք սրտի, այդ վտանգները, ռիսկերը չեն կառավարվում իշխանությունների կողմից։ Ճիշտ հակառակը՝ պրովոկացիոն գործողությամբ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանին, այսպես ասած, հունից հանելու համար, բայց ես կարծում եմ, որ անգամ հաշվի առնելով Լավրովի հայտնի հայտարարությունները, սա պրոցես է, որն ուղղված է հենց Հայաստանի իշխանությունների դեմ, ոչ թե Հայաստանի: Ռուսաստանի կողմից, այսպես ասած, պատժիչ գործողություններ են իրականացվում, չնայած դրանից, իհարկե, տուժում է նաև Հայաստանը։
-Խաղաղության պայմանագիրն ինչպիսի՞ Հայաստան կստեղծի։
-Խաղաղության պայմանագիր, որպես այդպիսին, գոյություն չունի՝ կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մեկ փաստաթուղթ, որը մեր ժողովրդին խաբելու համար ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր: Հայաստանի իշխանությունների թրքամետությունը, թրքասիրությունը, նույնիսկ թրքամոլությունն արդեն իսկ ակնհայտ և ապացույցներ չպահանջող փաստ է։
Դրա համար իրենք ամեն ինչ անելու են այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, ինչպես ցանկանում է Ադրբեջանը՝ այդ ամենը փաթեթավորելով սիրուն խոսքերով, ինչպիսիք են, օրինակ, «խաղաղության դարաշրջան», «խաղաղության պայմանագիր» և այլն։ Կա կապիտուլյացիոն հերթական թուղթը, որը ցանկանում են պարտադրել մեր ժողովրդին։
-Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեղադրում են ժողովրդին, որ չի պայքարում։ Արդարացվա՞ծ են այդ մեղադրանքները, թե՞ ընդդիմությունը բավարար չի աշխատում ժողովրդի հետ։
-Երբ ասում են` ժողովուրդը պետք է անի կամ ժողովուրդը չի անում, դրանք, ըստ էության, անբովանդակ հայտարարություններ են։ Ժողովուրդն ո՞վ է և ի՞նչ է, կամ՝ ո՞ւմ ենք մենք ժողովուրդ ասում։ Համակարգող է անհրաժեշտ։ Համակարգողը նույնիսկ քաղաքական ընդդիմությունը չէ, որքան ազգային էլիտաները պետք է լինեն՝ գիտական հանրությունը, հոգևորականությունը, զինվորականությունը և այլն։
Այսինքն՝ էլիտաներն են, որ չեն կարողանում համակարգել և նորմալ պայքարի կամ քաղաքական օրակարգեր առաջարկել հանրությանը։ Խնդիրներն այստեղ են: Մնացածը` որ ժողովուրդը չի կանգնում, ժողովուրդն այսպես չէ, ժողովուրդն այնպես չէ՝ արդեն էլիտաներին արդարացնելու փորձ է ընդամենը և ոչ ավելին»։
-
11:56
11.07.26
Մամուլի տեսություն 11.07.2026
Կարդալ ավելին
-
10:24
11.07.26
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ»
Կարդալ ավելին
-
10:13
11.07.26
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
Կարդալ ավելին
-
10:02
11.07.26
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
Կարդալ ավելին