Լրահոս
Հասարակական
11:28
06.06.22
428

Ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած «Բեզուարյան» այծ

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»: