Լրահոս
Հասարակական
17:50
23.10.22
127

Ջոն Լենոնի վերջին նամակը վաճառվել է 64000 դոլարով

Img default alt hy

Աշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ, Beatles-ի նախկին անդամ Ջոն Լենոնի վերջին նամակը, որը գրվել է նրա մահից մի քանի ժամ առաջ, վաճառվել  է 64 հազար դոլարով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ-ը։

Հրատարակության համաձայն՝ սպասվում էր, որ նամակի արժեքը կկազմի 30-ից 50 հազար դոլար, սակայն աճուրդի վերջին օրը  դիմողների թիվն ավելացել է, ինչը հանգեցրել է գնի բարձրացման։

Ըստ հրապարակման՝ գնորդը նախընտրել է անանուն մնալ։

Նշվում է, որ Լենոնը նամակի վրա ստորագրություն է թողել՝ նախքան այն ուղարկելը իր հաշվապահ Բարրի Նիկոլսին։ Այս նամակում երաժիշտը նշել է երեք վստահված անձանց անունները, որոնք պետք է քվեարկեին իր անունից Beatles կորպորացիայի տարեկան ժողովում, որը պետք է կայանար ինը օր անց Լոնդոնում։ Մի քանի ժամ անց Լենոնը մահացու վիրավորվել է Նյու Յորքում։

1980 թվականի դեկտեմբերի 8-ին երաժիշտի  մեջքին հինգ անգամ կրակել էին, երբ նա և իր կինը՝ Յոկո Օնոն վերադառնում էին Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։ 25 րոպե անց բժիշկներն արձանագրել են, որ Լենոնը մահացել է արյան կորստից։

Մարդասպան Մարկ Չեփմենը չի փորձել փախչել հանցագործության վայրից, ոստիկանները նրան հայտնաբերել են այնտեղ՝ կարդալով Ջերոմ Սելինջերի «The Catcher in the Rye»-ն։ Նախքան ծրագրված սպանությունը նա մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել և բուժվել է դեպրեսիայից։ Բացի այդ, Չեփմենը խոստովանել է, որ մահափորձ էր նախապատրաստում Էլիզաբեթ Թեյլորի և Ժակլին Քենեդի Օնասիսի դեմ,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։