Լրահոս
Սպորտ
17:55
09.10.22
181

Ջոկովիչը հաղթեց Աստանայի Մաստերս մրցաշարում

Img default alt hy

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Աստանայի ATP-500 Masters մրցաշարում:

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 16 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ջոկովիչն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով:

Սա սերբ թենիսիստի երկրորդ հաղթանակն է երկու շաբաթվա ընթացքում: Նախորդ շաբաթ Ջոկովիչը հաղթել էր Թել Ավիվի ATP-250 Masters մրցաշարում: Թենիսիստն արդեն 9 մրցախաղում պարտություն չի կրում: