Լրահոս
Իրավական
12:35
16.05.23
669

Իտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան ուղարկված 800 միլիոն եվրո արժողությամբ 3 տոննա կոկաին (Տեսանյութ)

Img default alt hy

Իտալիայի Հարավային Կալաբրիա շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը թմրավաճառները ծրագրում էին Հայաստան ուղարկել վրացական Բաթումի նավահանգստով:

Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը, գրում է «Եվրոպական պրավդա»-ն։

Կոկաինի տոպրակները թաքցված են եղել բանանով տարաներում, որոնք Իտալիա էին տանում Էկվադորից և պետք է ուղարկեին Հայաստան:

Սև շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է շուրջ 800 մլն եվրո:

Կոկաինը հայտնաբերվել է երկարատև և բարդ որոնողական գործողություններից հետո, մաքսային վարչության կողմից օգտագործվող բարդ սկաների օգնությամբ և ֆինանսական գվարդիայի շնաբանական ստորաբաժանումների շնորհիվ:

Մասնավորապես, ծառայողական շան՝ Ջոելի մասնակցությամբ, որը զբաղվում էր թմրանյութերի որոնմամբ:

Գործողությունը հետախուզական գործունեության և Կալաբրիայի նավահանգստով անցնող Հարավային Ամերիկայից Սև ծով առևտրային ուղիների մշտական վերլուծության հետևանք էր:

Հիշեցնենք, որ իտալացի կարաբիներները հունվարի 16-ին ձերբակալել էին սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյին, որը 30 տարի թաքնվել էր արդարադատությունից:

Ապրիլին Սիցիլիայի ափերի մոտ ծովից 400 մլն եվրոյի կոկաին են որսացել։