Լրահոս
Հայաստան
17:56
18.02.22
1 090

«Իշխանությունը ստվեր է պատին. լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում». Սերժ Սարգսյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ նախագահի լիազորություններն ստանձնած Ալեն Սիմոնյանի ինստագրամյան լուսանկարին՝ մեջբերել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը.

«Իշխանությունը ստվեր է պատին։ Լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հրապարակած լուսանկարը բուռն քննարկումների առիթ էր դարձել․ ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք հումորային գրառումներ են արել, որոշներն էլ համանման լուսանկարներ են հրապարակել իրենց օրինակով, ինչպես նաև այլ առաջնորդների, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանի, Բարաք Օբամայի պատկերներով։