Լրահոս
Քաղաքական
22:05
20.01.26
141

Իշխանությանը տապալել հնարավոր է ընտրություններին բարձր մասնակցությամբ. ՔՊ-ի սարսափը

Նախընտրական խոստումների առյուծի բաժինը տապալած ՔՊ-ականները այս տարի նախատեսված ընտրություններից առաջ միայն մեկ մեծ վախ ունեն. որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա կազմել ու վերցնել իշխանությունը: 

Այս սցենարից խուսափելու համար նրանք առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե 2021-ի պես այս անգամ էլ վերընտրվելու են՝ չնայած բոլոր հարցումներով Փաշինյանի հակառեյթինգը պատմական մաքսիմումի է հասել ու չափազանց շատ են հիասթափված մարդիկ: