Լրահոս
Քաղաքական
09:40
26.05.22
215

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է բողոքի ակցիաների այսօրվա օրակարգը

Img default alt hy

Մենք  մեր ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ ենք արել, որովհետև  միջազգային պատվիրակություն է գալիս Հայասատան։ Այս մասին երեկ  հանրահավաքն ամփոփելիս ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղթելյանը:

«Ժամը 10:30-ին մեր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Մեզ դիմել են մեր հերոս տղաների ծնողները: Գիտեք, որ դատարանը շարունակում է իր ապօրինությունները՝ Նիկոլ Փաշինյանին չհարցաքննելով պատերազմի հարցով:Մեր հերոս տղաների ծնողները ԲԴԽ-ի դիմաց ունեն բողոքի ակցիա:

Մայիսի 26-ին, ժամը  10:30 կլինենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կգնանք ԲԴԽ, իսկ ժամը 15:30-ին նորից կհավաքվենք այս հրապարակում»,- ասել է նա: