Լրահոս
Հասարակական
23:00
15.05.25
532

Իսակովի պողոտայում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ

Img default alt hy

Մայիսի 15-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։