Լրահոս
Հասարակական
12:30
08.02.26
174

Իրենք ուտում են, մենք քարշ ենք գալիս. թոշակառուների ամոթանքը՝ իրենց բեռ համարող կառավարությանը

Միլիոնների պարգևավճար ստացած նախարարներից Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կյանքի միջին տևողությունը բարձրացել է, թոշակառուներն ավելի երկար են ապրում ու դա, որքան էլ լավ է, մյուս կողմից՝ նրանք բեռ են դառնում աշխատողների համար: 

Արսեն Թորոսյանը ծնողներ չունի՞, թե՞ համարում է, որ ինքը չի ծերանալու ու բեռ չի դառնալու որևէ մեկի համար: Փողոցը զայրույթով է ընդունել նախարարի հայտարարությունը: