Լրահոս
Միջազգային
18:15
24.10.22
126

Իրանը շեշտում է՝ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում չի ընդունում

Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման մասին կրկին խոսել է պաշտոնական Թեհրանը: Իրանի արտգործնախարարության խոսնակը հիշեցրել է՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայումը չի նպաստելու տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու խաղաղությանը: 

Օտարերկրյա ուժերը գերազանցապես իրենց շահերի և նպատակների համար են ձգտում տարածաշրջանի երկրների սահմանային շրջաններում ներկայություն ունենալ: