Լրահոս
Տարածաշրջան
16:05
08.02.23
103

Իրանն ԱԹՍ-ների ու ռազմական օդանավերի ստորգետնյա բազա է ցուցադրել. «Թող թշնամիները տեսնեն»

Իրանում հերթական ստորգետնյա բազան են ցուցադրել: Այն բանակի ռազմաօդային ուժերինն է, որը նախատեսված է իրանական ռազմական ինքնաթիռների, ԱԹՍ-ների համար: 

«Մեր թշնամիները, որոնք թյուր կարծիք ունեն մեր մասին, պետք է տեսնեն, թե ինչի ենք մենք ընդունակ։ Դա կօգնի խաղաղություն պահպանել աշխարհում և տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին: