Լրահոս
Միջազգային
15:48
09.02.23
80

Իրանն ապտակով կարող է հասկացնել, բայց խոհեմություն է դրսևորում. Թեհրանի պատասխանը՝ Բաքվի սադրանքին

«Իրանը կարող է թեթև ապտակներով հասկացնել փոքր երկրներին, որ անթույլատրելի են չնչին սադրանքները, բայց խոհեմություն է դրսևորում լարվածություն չառաջացնելու համար»: Հայաստանում Իրանի դեսպանը այսպես է պատասխանել ադրբեջանական մամուլում տարածված այն լուրին, թե իբր Հայաստանը հարձակում է պատրաստում Բերձորի՝ Լաչինի և Որոտանի՝ Կուբաթլուի ուղղությամբ, իսկ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 30 զինվորական օգնելու է իրականացնել այդ օպերացիան: