Լրահոս
Քաղաքական
19:53
22.10.22
266

Իրանի դիվանագիտական դեսանտը՝ Սյունիքում. իրական և քաղաքական զենքեր՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ

Չնայած Իրանն Արաքսի ափին է պահում 45-հազարանոց զորքն ու պարբերաբար զորավարժություններով է ամրացնում հայտարարությունները, թե չի հանդուրժելու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն տարածաշրջանում, իրանագետները վստահ են՝ Թեհրանը հակված չէ զենքի դիմել, ուզում է առանց ռազմական էսկալացիայի՝ դիվանագիտական «զենքերով» կանխել «Զանգեզուրի միջանցք» կոչված պրոյեկտի իրականացումը:

Հենց այս համատեքստում է, փորձագետների խոսքով, տեղավորվում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը: