Լրահոս
Տարածաշրջան
17:26
06.04.23
287

Իրանի դիվանագետները պետք է 48 ժամվա մեջ լքեն Ադրբեջանի տարածքը

Img default alt hy

Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Այս մասին ասված է հինգշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածված հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին հայտնել են, որ դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ կապված դիվանագիտական ​​կարգավիճակին և 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության հետ։ Այդ աշխատակիցները պարտավոր են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը»,- ասվում է հաղորդագրությունում։