Լրահոս
Միջազգային
14:40
30.01.25
202

Իրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունների ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են նրա բանակցությունները պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Այդ ուղևորության ընթացքում պլանավորված են հանդիպում պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և Պաղեստինում վերջին իրադարձությունների քննարկում», - Իրանի ԱԳՆ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Արաղչին կհանդիպի նաև Կատարի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այցելել է Կահիրե, որտեղ հանդիպել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի և պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք արտաքսվել են Եգիպտոս իսրայելական բանտերից ազատվելուց հետո՝ Իսրայելի հետ պատանդների փոխանակման շուրջ գործարքի շրջանակներում: