Լրահոս
Միջազգային
20:05
07.02.26
181

Իրան-ԱՄՆ՝ լարված 5 ժամ Օմանում. թշնամանքը չի անցնում, բայց համաձայնությունը մոտ է

Իրան-ԱՄՆ բանակցությունների ավարտից ժամեր հետո Թրամփը «շատ լավ» է գնահատել դրանք, բայց իրանական նավթի արտահանման նոր պատժամիջոցներ է սահմանել և 25 տոկոս մաքսատուրք՝ Իրանի հետ բիզնես անող պետությունների համար: Ամեն դեպքում կողմերին հաջողվել է բանակցային ևս մեկ ռաունդ կազմակերպելու պայմանավորվածության հասնել: