Լրահոս
Սպորտ
10:20
08.01.23
161

«Ինտեր»-ը չի պահպանել հաղթանակ հաշիվը «Մոնցա»-ի դեմ խաղում

Img default alt hy

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Մոնցա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  միլանյան ակումբին հաջողվել է հանդիպման հաշիվը բացել 10-րդ րոպեին: Աչքի է ընկել Մատեո Դարմիանը:

«Մոնցա»-ն ընդամենը մեկ րոպե անց հավասարեցրել է հաշիվը: «Ինտեր»-ին հաջողվել է կրկին առաջ անցնել հաշվի մեջ 22-րդ րոպեին: Գոլը խփել է Արգենտինայի հավաքականի կազմում աչքի չեմպիոն դարձած Լաուտարո Մարտինեսը:

Ի վերջո «Մոնցա»-ին հաջողվել է խուսափել պարտությունից: Հանդիպման ավելացված րոպեին Լուկա Կալդիրոլան խփել է իր թիմի երկրորդ գնդակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

«Մոնցա»-«Ինտեր»` 2:2:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: