Լրահոս
Իրավական
14:35
24.10.22
88

Ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ. նախագիծ

Ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-ից 15 տարի ազատազրկմամբ: Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որը փոփոխություններ է նախատեսում քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում: Այդ հոդվածը 10-ից 15 տարի ժամկետով պատիժ է սահմանում՝ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների համար: 

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ այդ հոդվածին ավելանում է երկրորդ կետը: Այն պատիժ է սահմանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար: