Լրահոս
Հասարակական
13:00
03.10.24
229

«Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գագիկ Վ.-ն, իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել 2 ծառ և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։