Լրահոս
Միջազգային
16:30
11.10.22
97

Ինդոնեզիայի ոստիկանությունը ժամկետանց արցունքաբեր գազ Է կիրառել մարզադաշտում

Img default alt hy

Ինդոնեզիայի ոստիկանությունն ընդունել Է, որ պիտանելիության ժամկետը լրացած արտասվաբեր գազ Է կիրառել «Կանջուրուհան» մարզադաշտում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, սակայն պնդում Է, որ ժամկետանց արտասվաբեր գազը մահացու չԷ: Այդ մասին հաղորդել Է TEMPO.CO. պորտալը:

Ոստիկանները արտասվաբեր գազ են կիրառել, որպեսզի ցրեն ֆուտբոլի երկրպագուներին, որոնք «Կանջուրուհան» մարզադաշտ Էին դուրս եկել հոկտեմբերի 1-ին «Արեմա» և «Պերսեբայա» թիմերի մրցախաղից հետո: Արտասվաբեր գազի կիրառումը հանգեցրել Է խուճապի և հրմշտոցների, որի հետևանքով զոհվել Է 131 մարդ, ևս հարյուրավորները վերքեր են ստացել: «Արտասվաբեր գազը և ուտելիքը նույն բանը չեն»,- TEMPO.CO.-ին հայտարարել Է գեներալ Դեդի Պրասետիոն՝ Ինդոնեզիայի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Նա հավելել Է, որ երբ արտասվաբեր գազի պիտանելիության ժամկետը լրանում Է, նրա «քիմիական հատկությունները փաստորեն նվազում են»: Պրասետիոն նաև ընդգծել Է, որ, Ինդոնեզիայի ոստիկանության հետաքննության համաձայն, մարզադաշտում մահացել են ոչ թե արտասվաբեր գազի պատճառով, այլ հրմշտոցի ժամանակ թթվածնի անբավարարության պատճառով: 

Ավելի վաղ Ինդոնեզիայի ազգային ոստիկանության ղեկավար Լիստիո Սիգիտ Պրաբովոն վեց կասկածյալների Է նշել «Կանջուրուհան» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մեջ: 

Մեղադրանքներ են ներկայացվել երեք քաղաքացիական անձանց և երեք ոստիկանների նկատմամբ, որոնք արտասվաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: