Լրահոս
Հասարակական
23:15
29.05.25
352

Ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել. Տեր Փառեն

Img default alt hy

Տեր Փառեն Առաքելյանը անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական սրբավայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին․

«Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան իմքնակառավարումը կորցրած լինել։

Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի՛ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։ Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար ), կիմանան  «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով՝ կարող են  ծնկի գալ և ներողություն խնդրել)։

Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։