Լրահոս
Հասարակական
21:07
18.02.22
789

Ինչպես գաղտնի պահել պետծառայողների «դրսի կայֆերը»․ «Oragir.news»

Img default alt hy

«Oragir.news»-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի ու իշխանական պատգամավորների միկոնոսյան հայտնի սկանդալից հետո Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողներին ու իր թիմակիցներին հրահանգել է արտասահման գործուղման ու հանգստի մեկնելիս ոչ մի դեպքում «դրսում» արված լուսանկարներ չհրապարակել սոցցանցերում և զուսպ լինելու իմիտացիա ստեղծել: 

«Դրսի կայֆերը» գաղտնի պահելու հրահանգը տարածվում է նաև Հ1-ի ղեկավար կազմի վրա: Լուսանկարներ թույլատրվում է հրապարակել միայն սովորական աշխատակիցներին, եթե նրանք լուսանկարվել են Հայաստանի մարզերում՝ հանգստյան օրերին: 

Հատկապես լրագրողական շրջանակների հետ կապեր ունեցողների հանդեպ վերջին շրջանում էլ ավելի է մեծացել վերահսկողությունը՝ ոչ միայն սեփական լուսանկարները հրապարակելու, այլև «թավշյա» իշխանությունների գործողությունները հրապարակայնորեն քննադատողների լուսանկարները «լայքելու» առումով: