Լրահոս
Հասարակական
14:59
10.02.22
508

Ինչպես են իրականում Երևանը «մաքրում» փոշեկուլ մեքենաները (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վակումային մեքենան (փոշեկուլ) փոշին կլանում ու դուրս նետում հենց փողոցում՝ իր ետևից փոշու հսկայական ամպ թողնելով:

«Մարդ կա՞ որ կկարողանա բացատրել այս երևույթի իմաստը», «Կեղտի հավասարաչափ բաշխում, որ մի տեղ չհավաքվի», «Քաղաքի փոշինա մաքրում, ուղղակի ֆիլտրի գումար չկա» գրել են տարակուսած օգտետերերը:

Երեկ ձերբակալվել էին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալը։