Լրահոս
Հայաստան
14:00
17.02.22
637

Ինչո՞ւ էր 44-օրյա պատերազմի սկզբի 2 շաբաթում Իրանի օդը փակ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կարևոր մտքերը (Թարմացվում է)

Img default alt hy

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչած ուշագրավ մտքերից մի քանիսը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպել էր անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին։ 

Ի դեպ, սա Նախագահի 4-րդ մամուլի ասուլիսն է 2021 թ․ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Եվ այսպես, այյսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում Քոչարյանի հնչեցրած կարևոր ձևակերպումները՝

* 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են բանակի բարոյահոգեբանական վիճակի մասին

* «Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս՝ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել ո'չ հօգուտ մեզ

* Մինչ այսօր չկա պատասխան, թե ինչու էր պատերազմի սկզբի 2 շաբաթում Իրանի օդը փակ

* Այս իշխանությունը սյունեցիների առջև պետք է չոքած ներողություն խնդրի

* Եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք. իշխանություններն այսպես են անդրադառնում Արցախի հարցին

* Արցախը պետք է ավելի համարձակ լինի և ՀՀ-ի առաջ խնդիր դնի, քանի որ դրանից է կախված հետագայում լինել-չլինելու հարցը

* Ռուսաստանի հետ պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ

* Երբեք դեմ չեմ եղել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, բայց Հայաստանն այդ հարցում չպետք է խնդրողի դերում լինի: 


* Ալիևը բանակցային սեղանին ձայնագրություն կդնի, կասի՝ Նիկոլը կասկածի տակ դրեց ԼՂ հայկակականությունը

* Երկրորդ ճանապարհը թուրք-ադրբեջանական անհաղթահարելի ուժի ընդունումն է. ՀՀ-ն գնում է այդ ուղով

Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մեր մասին մտածում են

* ՀԱՊԿ-ը լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են

* Այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է

* Եթե 2 կողմից մոտ 100.000-150.000 զորք է կուտակվում, բախումների ռիսկ միշտ կա (Ուկրաինայի ճգնաժամի մասին)

Այս համատեքստում, Ռոբերտ Քոչարյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՌԴ-ից բացի՝ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ջերմ և ծավալուն  հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա և այլն: 

Հանրապետության երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի մասին առավել մանրամասն տեղեկացեք մեր հաջորդ հրապարակումներում և TV 5-ի առաջիկա թողարկումներում։