Լրահոս
Իրավական
18:23
24.10.22
125

Ինչո՞ւ են կալանավորվել դատավորը, փաստաբանը և դատավորի օգնականը. ԱԱԾ հիմնավորումը

«Ակնհայտ անարդար դատական ակտ է կայացվել»,- ԱԱԾ-ն այսպես է պատճառաբանում, թե ինչու է քրեական գործ հարուցվել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնականի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դեմ: 

ԱԱԾ-ն հայտնել է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանքից ազատ է արձակել իր եղբոր մտերիմին: Ըստ մեղադրանքի՝ դատավորի որոշմանն օժանդակել է մեղադրյալի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեղադրյալի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնելով դատարան: