Լրահոս
Քաղաքական
11:00
21.10.22
119

Ինչո՞ւ է հրաժարական տվել Լիզ Թրասը

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի նշանակած վերջին վարչապետը, 6 շաբաթ պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։ Նա Մեծ Բրիտանիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է։

Ո՛չ հող է հանձնել, ո՛չ պատերազմում է պարտվել, ո՛չ մեծաթիվ զոհեր է տվել իր վարած քաղաքականության արդյունքում՝ ընդամենը հարկային օրենսդրությունում փոփոխություն է կատարել, որը նրան չներվեց։

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կընտրվի նոր վարչապետ, որը նաև կղեկավարի Պահպանողական իշխող կուսակցությունը»: