Լրահոս
Հասարակական
17:33
26.05.22
342

Ինչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով

Img default alt hy

«168.am»-ը գրում է.

«Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ.  մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց հասարակության որոշակի շերտերի մոտ, և շատերը սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017 թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ  Կառավարությունն աշխատանք է սկսել 2020 թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ:

Ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Արբանյակը, սակայն, տիեզերք է հասել ոչ թե 2020 թ., ինչպես պլանավորել էին նախորդ իշխանությունները, այլ՝ 2022թ.:

Հայտնի է, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում:

Ու այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով»: