Լրահոս
Հասարակական
22:23
17.02.22
4 137

Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը

Img default alt hy

«Oragir.news»-ը Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։

Գործող իշխանությունները քրեականացրել են պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումների համար, այդ գործերը ստացել են ընդհանուր անվանում՝ «քֆուրի գործ», և կա արդեն «քֆուրի գործով» առաջին դատավճիռը։

«Oragir.news»-ը Ոստիկանությանը բառերի և արտահայտությունների ցանկ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ստորև թվարկված արտահայտություններից որո՞նք կարելի է օգտագործել Նիկոլ Փաշինյանին բնութագրելիս, և դա չի դառնա քրգործի առիթ։ Ոստիկանությանը ուղարկել էի Փաշինյանի հասցեին սոցցանցերում երբևէ հնչած արտահայտությունները։

Դրանք են․

1․Տավարի ցավ,

2․Կով,

3․Ոչխար,

4․Դավաճան,

5․Կապիտուլյանտ,

6․Պիղծ,

7․Սրբապիղծ,

8․Հողատու,

9․Բռնակալ,

10․Քայլառաստ,

11․Ֆուցըն,

12․Մարդակեր,

13․Բ**,

14․Առաջնացռուկի խլյակ,

15․Բղջախոհ,

16․Ծծան՝ տետրի ներդիրի իմաստով,

17․Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով,

18․Ազգակործան,

19․Պատուհաս,

20․Գառլախ,

21․Չաթլախ,

22․Քաղաքական տրյապկա,

23․Անիծյալ,

24․Չարի ծառա,

25․Ստամբուլի բիճ,

26․Բ*** տղա։

Ոստիկանությունից ստացել են հետևյալ պատասխանը․

«ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նյութերի նախապատրաստման, ինչպես նաև գործողության քրեաիրավական որակման հանգամանքը էականորեն կախված է կոնկրետ իրավիճակում դրսևորված արարքի առանձնահատկություններից՝ մասնավորապես տուժողի սուբյեկտիվ ընկալման և կատարողի կամարտահայտության ենթատեքստի կամ հասցեավորվածության աստիճանից»: