Լրահոս
Իրավական
11:47
06.06.22
226

Իջևանում 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական և  դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձիք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: