Լրահոս
Միջազգային
15:50
05.02.26
491

ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում մաքսանենգ վառելիքով ևս երկու լցանավի կալանավորման մասին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում երկու լցանավ են կալանավորել, որոնք մաքսանենգ վառելիք էին տեղափոխում։ 

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զննության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան հազար տոննա վառելիք։ 

Նշվում է նաև, որ անձնակազմի ձերբակալված 15 օտարերկրացի անդամները հանձնվել են դատական մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար։