Լրահոս
Հայաստան
10:54
18.02.22
234

Ի՞նչ վիճակ է հայաստանյան ավտոճանապարհներին․ մանրամասներ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։  

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:  

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։  

Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: