Լրահոս
Առողջապահական
22:20
14.01.23
238

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է հուշել քթարտադրության գույնը

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ քթարտադրության գույնը շատ բան կարող է ասել ձեր առողջության մասին: Թեպետ բժիշկները հազվադեպ են այն օգտագործում որպես հիվանդության առաջնային ախտորոշման մեթոդ, այնուամենայնիվ, քթարտադրության տարբեր գույներ ունեն տարբեր նշանակություն։

Մաքուր կամ թափանցիկ. Սա համարվում է նորմալ: Այս դեպքում այն հիմնականում պարունակում է ջուր՝ սպիտակուցներով, հակամարմիններով և լուծված աղերով, որոնք արտադրվում են քթի հյուսվածքների կողմից:

Սպիտակ. Քթի այտուցված, բորբոքված հյուսվածքները դանդաղեցնում են արտադրության արտահոսքը, ինչի արդյունքում այն կորցնում է խոնավությունը և դառնում ավելի խիտ: Սա կարող է լինել ռնգային վարակի կամ մրսածության նշան:

Դեղին. Մրսածությունը կամ վարակը զարգանում է և դրանց դեմ պայքարող բջիջները շտապում են դեպի վարակի օջախ: Դրանց թվում են նաև արյան սպիտակ բջիջները, որոնք հյուծվելուց հետո տեղափոխվում են լորձաթաղանթ՝ արտադրությանը տալով դեղնավուն երանգ:

Կանաչ. Այս պարագայում իմունային համակարգը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Արտադրությւոնը խիտ է, մեռած և հարուստ սպիտակ բջիջներով: Պետք է զգոն լինել, քանի որ վարակի մեծ հավանականություն կա: Իսկ ջերմության կամ սրտխառնոցի դեպքում, շտապ դիմել բժշկի:

Վարդագույն կամ կարմիր. Հուշում է, որ քթի հյուսվածքներն ինչ-որ խնդիր ունեն, գուցե այն չոր է կամ գրգռված, որն էլ կարող է պատճառ դառնալ արյունային արտադրության:

Շագանակագույն. Այն նույնպես վկայում է արյան և վնասվածքների մասին։

Սև. Մուգ գույնը կարող է լինել ծխախոտի հետևանք, իսկ առավել բարդացած դեպքերում՝ սնկային լուրջ վարակի նշան: